24.07.2026
Վենդետտա՞. սպանվել է Փարաքար համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը
24.09.2025
Վենդետտա՞. սպանվել է Փարաքար համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը

Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա սպանվել է հենց իր տան դիմաց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։ Խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել. «Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել: Սպանության վայրում տեսախցիկներ կան, դրանք առգրավվել են»,- նշել է Սարգսյանը։ Հիշեցնենք, Մերձավանում կրակոցները, ցավոք, սովորական երևույթ են դարձել նախընտրական շրջանում: Այդպես,  Փարաքարում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Նարեկ Սարգսյանը հարցին՝ հնարավո՞ր է այս սպանությունը վենդետա է, նշել է, թե քննարկվում են բոլոր վարկածները։