21.08.2025
Իրանում կարծում են, որ ՌԴ-ն չի հրաժարվի միջուկային ոլորտում համագործակցելուց
09.12.2019
Իրանում կարծում են, որ ՌԴ-ն չի հրաժարվի միջուկային ոլորտում համագործակցելուց

Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել իրենց հետ Ֆորդոյի ատոմակայանում՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը, չի թողնի նախագծի աշխատանքը»,- նշել է նա։ Քամալվանդին նշել է, որ Մոսկվան «շարունակում է մասնակցել «Բուշեհր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցմանը։ Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում աշխատանք տանել՝ կապված կայուն իզոտոպերի հետ, նաեւ առանց Ռուսաստանի»։ «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցել մեզ հետ»,- ավելացրել է ԻԱԷԿ ներկայացուցիչը։