Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը, «անցկացվել են անհատական հանդիպումներ ձերբակալվածների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու փաստը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին։