4.06.2026
ՀՀ-ն հանձնառու է խորացնելու Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը. Փաշինյան
27.08.2025
ՀՀ-ն հանձնառու է խորացնելու Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությանը և մեր ժողովուրդների պատմական ջերմ կապերին այսօր լրացնելու են գալիս ժողովրդավարության նկատմամբ անսասան հավատը, եվրոպական նկրտումները, բայց միևնույն ժամանակ ընդհանուր մարտահրավերները: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հանձնառու է հավելյալ ջանքեր գործադրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խորացնելու և համագործակցությունն ամրապնդելու հարցում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: