11.07.2025
ՊՆ-ն դադարեցնում է թղթային դիմումների, գրությունների ու առաջարկությունների ընդունումը
17.03.2020
ՊՆ-ն դադարեցնում է թղթային դիմումների, գրությունների ու առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը՝ մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: ՊՆ-ն Խնդրում է դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected][email protected]:  Հարցերի դեպքում կարելի է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված՝ զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով: Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով: