Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերւմ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա գյուղերում բուք է: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: