11.07.2025
Եվս 5 դեպք. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք
19.03.2020
Եվս 5 դեպք. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք

Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` ✅մնացե’ք տանը,✅սահմանափակե’ք շփումները,✅հետևե’ք անձնական հիգիենային,✅հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,✅հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,✅շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,✅պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,✅խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: