Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին: ՀՀ դեսպանությանհեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,բջջային հեռախոսահամար՝ +989121051639 Էլ. փոստ` [email protected] VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 21-ի դրությամբ պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսից մահվան չորս դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 18 է: