6.05.2025
Ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստին
22.02.2020
Ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել ՀՀ և Արցախի ԱԽ համատեղ նիստին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել Ստեփանակերտում այսօր տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին վատառողջ լինելու պատճառով: Այս մասին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նա տեղեկացրել է, որպատճառը միայն դա է, քանի որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, նախագահը նիստին մասնակցելու պատճաշ հրավեր ստացել է: Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ վտառողջ լինելու պատճառով նախագահը երեկ չի կարողացել մասնակցել նախագահականում տեղի ունեցած համերգին: «Լուրջ բան չկա, պարզապես մրսած է»,- հավաստիացրել է նախագահի օգնականը: VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: