6.05.2025
Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Վանում ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին
24.02.2020
Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Վանում ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին: «Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում: Deep condolences to families and relatives of victims of devastating #VanEarthquake. Wishing speedy recovery to those injured pic.twitter.com/7aGIRg4Uu8 — Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) February 24, 2020 Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է: Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից 8-ը գտնվում է ծանր վիճակում: