Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հայտնեց, որ նոր պացիենտները այն մեկուսացված անձանց շրջանակից են: «Այսպիսով ունենք ուք հաստատված դեպք, որից հինգը նույն խմբից են», - ասաց նախարարն ու կոչ արեց մարդկանց մեծ պատասխանատվությամբ վերաբերել խնդրին: Նա ասաց, որ վարակված երկու անձինք լավ են զգում իրենց, նրանց ընտանիքները նույնպես մեկուսացված են։ «Հիմա պարզվում է՝ մեկուսացման ենթակա այլ անձինք կան, թե ոչ,- նշեց Արսեն Թորոսյանը։ - Այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որից 5-ը նույն խմբից են»։