Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ-ը։ Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հարությունյանը փոխանցվել է Տվերի տարածքային դատախազություն` նրան Հայաստանին արտահանձնելու նպատակով: ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթաց։