ՀՀ քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը, «Իզմիրլյան» ԲԿ-ում պահելու մասին Վարչական դատարանի որոշումը։ Վարչական դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ դատարանի՝ վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ։ VERELQ-ը հիշեցնում է, որ Վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին պահանջը և որոշում էր կայացրել՝ նրան մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» ԲԿ-ում պահելու մասին։