Տավուշի մարզում Ադրբեջանի զինուժի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է: Նա նեշել է, որ դեպքը տեղի է ունեցել հենակետում, գիշերը մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում: "Զինծառայողը ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է",- ասել է գյուղապետը։ Վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է: