30.04.2025
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ. քաղաքապետարան
18.06.2020
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ. քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1️⃣ Կենտրոն - թիվ 12️⃣ Արաբկիր - թիվ 25, թիվ 313️⃣ Աջափնյակ - թիվ 47, թիվ 504️⃣ Ավան - թիվ 525️⃣ Դավթաշեն - թիվ 60, թիվ 626️⃣ Էրեբունի - թիվ 64, թիվ 667️⃣ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 968️⃣ Նոր Նորք - թիվ 100, թիվ 1149️⃣ Նորք-Մարաշ - թիվ 1221️⃣0️⃣ Նուբարաշեն - թիվ 1251️⃣1️⃣ Շենգավիթ - թիվ 126, թիվ 1391️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157 Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։