Հայաստանում պետական պաշտոնյաներին եւ նրանց ընտանիքների անդամներին կներկայացվի սոցիալական փաթեթ, որը թույլ կտա օգտվել սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստում։ Գաղափարի հեղինակները վստահ են, որ դա կնպաստի ՀՀ պետական պաշտոնյաների եւ պետական ծառայողների մոտ առողջ ապրելակերպին եւ ֆիզիկական կոփմանըը, ինչպես նաեւ աշխատանքի մոտիվացիայի եւ արդյունավետության բարձրացմանը: