Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի: Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 410524 վերջին մեկ օրում` 2544 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 35215 պացիենտ. մեկ օրում ավելացել է 524 -ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 56466 անձ` վերջին մեկ օրում 639 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է: