Մոսկվայից հերթական հումանիտար բեռն է ստացվել: Այն նախատեսված է Արցախի համար: Telegram-ի «Армянский переулок» ալիքը հայտնում է, որ «Atlantis Airlines» չվերթով, մասնավորապես, Հայաստան են տեղափոխվել դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, անհրաժեշտ այլ պարագաներ: Նշվում է, որ օգնությունը հավաքագրվել է Ռուսաստանի հայերի ջանքերով: