28.03.2024
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեզ հաջողվելու է այս ծանր ժամանակներում պատվով դուրս գալ փորձությունից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անդրանիկ Մարգարյանի 70-ամյակի առթիվ:


Ուղերձում ասվում է. «Այսօր մենք արժանին ենք մատուցում պետական-քաղաքական ականավոր գործիչ, իր հայրենիքի և ժողովրդի նվիրյալ զավակ, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի պայծառ հիշատակին՝ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ:


Անդրանիկ Մարգարյանի կյանքն ու


գործունեությունը՝ սկսած խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանի անկախության համար ընդհատակյա պայքարից մինչև անկախացած Հայաստանում քաղաքական, պետական ակտիվ գործունեություն, արժանի են միայն խորին հարգանքի և գնահատանքի:


Հայաստանի յոթերորդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր արժանավոր տեղն ունի Հայոց պետականության վերակերտման երախտավորների փաղանգում:


Իր պետական գործունեության շրջանին վերագրվող քաղաքական ու տնտեսական ձեռքբերումները, անկասկած, մեծապես պայմանավորված էին Անդրանիկ Մարգարյան մարդու կառավարչական հմտություններով, մարդկային բարձր որակներով, հավասարակշիռ և սթափ մտածողությամբ, համբերատարությամբ ու անսահման աշխատասիրությամբ:


Անդրանիկ Մարգարյան մարդուն և գործչին բոլորը հիշում են որպես պարկեշտ, լայնախոհ, բարի, համազգային նպատակներին անմնացորդ նվիրված հայորդի, որը կարողանում էր նաև հավասարակշռող և միավորող դեր կատարել երկրի քաղաքական դաշտում՝ մի բան, որի կարիքն այսօրվա պառակտված Հայաստանում ավելի քան զգացվում է։


Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է մեր պետության և ժողովրդի համար այս ծանր ժամանակներում բոլոր առողջ ուժերի հետ միասին պատվով դուրս գալ փորձությունից և կերտել Անդրանիկ Մարգարյանի ու նրա գաղափարակից ընկերների, բոլոր արժանապատիվ հայորդիների երազած հզոր, ինքնիշխան, ազգային արժեքների վրա հիմնված Հայաստանը։


Նա հիրավի ժողովրդական վարչապետ էր, ով սիրվեց իր գործի, նվիրվածության, համեստության և լայնախոհության համար»:


«Նախկին» պետք է դառնանք բոլորս այս եռամյա աղետալի ազգային էքսպերիմենտից հետո. Գևորգյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար