Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց: «2 վիրավորներն էլ գիտակցություն ունեն, ծանր վիճակում չեն, նրանցից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ Այս պահին նրանց Մեղրու բժշկական կենտրոնից տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու»,- հայտնում են լրատվական բաժնից։