ՌԴ Պետական դուման կդիմի կառավարությանը՝ Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքների բնակչությանը ռուսական դեղամիջոցներով կորոնավիրուսի դեմ պատվաստելու ժամկետների և չափի օժանդակության հարցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախօրեին Դումայի գլխադասային հանձնաժողովները հավանության են արժանացրել համապատասխան արձանագրությունները։ «Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա»,- լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր: