Հայաստանի հյուսիս-արեւմուտքում ջերմաստիճանն իջել է մինչեւ 35 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք», - գրել է նա Facebook-ի իր էջում՝ հղում կատարելով ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնին: Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը, սկսած կիրակի օրվանից, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռների: