15.07.2025
Ստեղծվել է Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ
25.01.2021
Ստեղծվել է Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ

Հայաստանում ստեղծված «Ճշմարտությունը սերունդների համար» խումբը կզբաղվի Արցախի պատերազմի մասին փաստերի հավաքմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը։ «Ստեղծում ենք փաստահավաք խումբ, որը միաժամանակ ծառայելու է որպես եզակի հարթակ, որտեղ քննարկվելու են պատերազմի, դրա հետևանքների և դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու գնահատականները։ Աշխատանքը տարվելու է բնակչության տարբեր խմբերի՝ զինծառայողների, զոհվածների եւ անհայտ կորածների հարազատների հետ: Ամեն ինչ կանենք, որպեսզի այս հարթակի շուրջ միավորենք զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին», - նշեց Նազարյանը։ Այս խումբը չպետք է դառնա նեղ թվով մարդկանց նախաձեռնություն, նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին արձագանքել այդ նախաձեռնությանը մասնակցելու իրենց կոչին: Նախաձեռնությունը պատրաստվում է գտնել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները խաղաղ բանակցություններ մտցրեցին փակուղի, ինչո՞ւ հետևություններ և կոնկրետ քայլեր չարվեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից մի քանի օր անց արված վերլուծության հիման վրա և այլն: Խումբը նաև հանդես կգա ծառուղիներ, պուրակներ ստեղծելու առաջարկով, որտեղ տնկվելու են ծառեր` ի պատիվ զոհված զինվորների: Հավելենք, որ Գեղամ Նազարյանի որդին ևս զոհվել է Արցախում։