Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության աշխատակցի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ «Այսօր իմ մանկահասակ աղջիկների ներկայությամբ հարձակման եմ ենթարկվել ոստիկանության 04023 կրծքանշանով աշխատակցի կողմից։ Երկուշաբթի պաշտոնապես դիմելու եմ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով։ Հողատուի ոստիկանությունն անտեր մնացած երկրում իրեն զգում է երկրի տեր ու տիրական...», - գրել է Պետրոսյանը և հրապարակել հարձակման պահը ֆիքսած տեսանյութը: VERELQ-ը հիշեցնում է, որ Սարհատ Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի փեսան է: