Ռուսաստանի կառավարությունը մտադիր է բենզին մտցնել այն ապրանքների ցանկում, որոնց արտահանումը կարող է ժամանակավորապես սահմանափակել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Առաջարկը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի մոտ ապրիլի 21-ին կայացած խորհրդակցության ժամանակ։ Թերթի տեղեկություններով՝ քննարկման արձանագրությունից հետեւում է, որ կառավարությունը բենզին կներառի ներքին շուկայի համար կարեւոր ապրանքների ցանկում, որոնց արտահանումը բացառիկ դեպքերում կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ ընդհանրապես արգելել։