Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիեւը եւ Էլնուր Հաշիմովն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ներթափանցել են Վարանդայի շրջան: Նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ։