22.08.2025
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դադիվանքի պահպանման համար
10.09.2021
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դադիվանքի պահպանման համար

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը "Կրոնական ազատություն և խաղաղություն" համաժողովի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դադիվանքի պահպանման համար: Համաժողովն անցկացվել է Էջմիածնում։ Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել նաեւ բոլոր միջազգային մարդասիրական եւ միջեկեղեցական կազմակերպություններին, որոնք աշխատանքներ են տանում հայ ռազմագերիների ազատ արձակման եւ մշակութային-կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ․ Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայկական հնագույն պատմական սրբավայր Դադիվանքի կենսագործունեությունը: "Այսօր վեց հոգևորականներ այնտեղ իրականացնում են իրենց հոգևոր ծառայությունը", - ասել է նա: Վեհափառ Հայրապետը մատնանշել է նաև, որ մինչ օրս Ադրբեջանում հայ ռազմագերիները պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ: