Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 533-ով։ Մահացել է 57 մարդ, հայտնում է Sputnik-Գրուզիան։ Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1 762 մարդ, իսկ համաճարակի սկզբից՝ 536 321։ Այսօրվա դրությամբ կատարվել է 1 467 065 պատվաստում, այդ թվում՝ վերջին մեկ օրվա ընթացքում՝ 25 132։ Համաճարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է 579 031 վարակի դեպք։