22.08.2025
Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում
10.09.2021
Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ կառավարությունում: Այդ մասին հայտնում են Սփյոռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Նշվում է, որ նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: "Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ", - ասված է հաղորդագրության մեջ: Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը: Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիրերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից: