"Գաղափարակից լիբերալների ալյանս"` ԳԱԼԱ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Կուսակցությունից տեղեկացնում են, որ ԳԱԼԱ-ի անդամները չեն լինի որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: Հիշեցնենք, կուսակցությունը ստեղծվել էր 2016 թվականին Գյումրիի համանուն՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների կողմից: