19.08.2025
Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հավերժություն խորհրդանշող այգի
26.10.2021
Հավերժների այգի. «Թովմասյան» հիմնադրամը կառուցել է հավերժություն խորհրդանշող այգի

Հոկտեմբերի 25-ին «Հավերժների այգում» տրվեց ծառատունկի մեկնարկը, որին մասնակցեցին գիտության, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողներ, հարազատներ: Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» միջազգային հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Կազմակերպված միջոցառմանը բազմաթիվ հեղինակավոր մարդիկ անձամբ տնկեցին իրենց անվանական ծառերը: Ծառատունկին մասնակցեցին նաև գիտության, մշակույթի, սպորտի երևելիների ժառանգները կամ նրանց անվան հետ առնչվող հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները։ Այգու ողջ շրջագծով իրենց որդիների, հայրերի ու եղբայրների անվանական ծառերը տնկեցին քաջորդիների հարազատները: «Թովմասյան» միջազգային հիմնադրամը 20 տարի շարունակ գործել է գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում և ունեցել դրանց զարգացմանը միտված բազմաթիվ նախաձեռնություններ, սակայն 44-օրյա պատերազմից հետո, փոքր ինչ շեղվելով գործունեության հիմնական ոլորտից, կառուցել է «Հավերժների այգին» և ավարտին հասցրել Սրբոց հրեշտակաց եկեղեցու կառուցումը։ Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։