Հայաստանում հունվարի 6-ին կատարվել է 3899 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 130 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում: