ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Հիշեցնենք, Մարտիկյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2017-2021 թթ․ նա զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2021-ի փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Մարտիկյանն այդ հայտարարությանը չմիացած 4 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր։