Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը: Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «İhlas» լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրը հաղորդում է, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում: Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում: