23.04.2025
Վեդիի համայնքապետի պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվեց. ՔԿ
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Օգոստոսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:


Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը:


Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այլ հարցերի:


 


 

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան