Հայաստանում մարտի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 202-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2480 թեստավորում: Ընդհանուր կատարված թեստավորումների թիվը 2 944 317 է: Փաստացի այս պահին բուժվում է 2924 պացիենտ, նրանց թիվը նվազել է 95-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 047 անձ, վերջին մեկ օրում՝ 140-ը: Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8589 է: