ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է."Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ անդամակցությունս «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության"։ VERELQ-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը օրերս նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։