19.07.2025
Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները. իտալացի պատգամավոր
31.03.2022
Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները. իտալացի պատգամավոր

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը գազից զրկելու հանգամանքին, եռակողմ հայտարարության խախտմանը, կոչ արել վերսկսել խաղաղ բանակցությունները ԼՂ հարցով: Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Չենտեմերոն տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի խախտման դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։ «Ներկայումս կանգնած ենք շատ ծանր հումանիտար ճգնաժամի առաջ, որից լրջորեն տուժում է գազ մատակարարող միակ խողովակաշարի վնասման պատճառով մոտ մեկ ամիս առանց բնական գազի մնացած Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Անհրաժեշտ է կառուցողական կերպով վերսկսել խաղաղ բանակցությունները և հրաժարվել բռնության ուղուց», - շեշտել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամը: Նա իր «Թվիթեր»-ի էջում գրառմամբ ևս կոչ է արել բռնությունը դադարեցնել, վերսկսել խաղաղ բանակցությունները: