18.07.2025
Փառուխի մասին քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. Փաշինյան
07.04.2022
Փառուխի մասին քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայաացնելով բրյուսելյան հանդիպման մանրամասները, նշեց նաև, որ քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ: Բայց, նրա խոսքով, այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: "Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար",- ասաց նա: Փաշինյանը նաև ասաց, որ կարևոր է համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  հեռախոսազրույցների ընթացքում: