ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Նաև ողջունում խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը: Այս մասին ասված է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։ «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ։ Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։