75 տարեկան հասակում մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Պայծառ, տաղանդավոր քաղաքական գործիչ. մարդ, ով խորապես հասկացավ, թե ինչպես է աշխատում աշխարհը և շատ բան էր կանխատեսում։ Պետդումայում համանում խմբակցության ղեկավար։ Նա միշտ եղել է զարգացումների կիզակետում: Նրա անհատականությունն այնքան մեծ է, որ առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը։ Նրա գործունեության լավագույն գնահատականը ընտրողների մշտական աջակցությունն է։ Բոլորիս համար սա անդառնալի կորուստ է։ Թող նրա վառ հիշատակը միշտ լինի մեր սրտերում»,- գրել է Վոլոդինը Telegram-ում։