Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքի երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին. «Այս ուղղությամբ մեր կայարանը, որը ներկայումս վերջին երկաթուղային ենթակառուցվածքն է, Հորադիզն է: Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի»,- ասել է Ալիևը, հայտնում է Интерфакс-ը։