«Դիմադրություն» շարժման հայրենադարձ մասնակից Կարապետ Հայրապետյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս կոտրել են ուսը: Այս մասին գրում է yerkir.am-ը: Այդուհանդերձ, նրան անմիջապես չեն տեղափոխել բուժզննման, փոխարենը երկու ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո միայն տեղափոխել են շտապ օգնության հիվանդանոց ու ցուցաբերել բժշկական օգնություն: Կարապետ Հայրապետյանը լիբանանահայ հայրենադարձ է, ՀՅԴ անդամ, մասնակցել է Արցախյան ազատամարտին: Կարապետ Հայրապետյանը 44-օրյա գոյապայքարի օրերին, մարտնչելով ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում, վիրավորվել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանության ժամանակ: Ստորև ներկայացնում ենք Կարապետ Հայրապետյանի բժշկական հետազոտության արձանագրությունը: