Պրահայում տեղի կունենա քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, նախատեսվում է նաեւ հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Եթե ոչինչ չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս հանդիպումները։ Այս ուղղություններում, որոնք տեղավորվում են խաղաղության օրակարգի քննարկման մեջ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ Պրահայի հանդիպումներից հետո ինքը կմեկնի Սանկտ Պետերբուրգ։