21.06.2026
Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի. Թուրքիայի ԱԳՆ
14.08.2023
Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին: «Թուրքիան ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական վեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում։ Ցավոք, Ադրբեջանի  հնչեցրած մտահոգությունները հաշվի չառնվեցին, և արդյունքում Ադրբեջանը համապատասխան միջոցներ ձեռնարկեց իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Թուրքիան կարծում է, որ Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի։   «Ակնկալում ենք, որ Հայաստանը կխուսափի սադրիչ քայլերից և կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կաջակցի այլընտրանքային ուղիների օգտագործմանը, ինչպիսին է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայ բնակչության կարիքները բավարարելու համար, և կաջակցի հայ բնակչությանը վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։