Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով 2022 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմեկնի Դոհա (Կատար): Համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, Ալեն Սիմոնյանի հետ Կատար կմեկնեն նաև Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գևորգյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: VERELQ-ին հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը կմասնակցի նաև ֆուտբոլային խաղին: Հիշեցնենք, Կատարում ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: