Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում սնապարծորեն հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունից բռնազավթված Կովսականում արդեն բնակեցվել է մեկ գյուղ։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: "Շատ մեղմ ասած, առանձնապես մեծ հաջողություն չէ՝ երկու տարում ընդամենը մեկ գյուղ 41 վերաբնակիչ ընտանիքով, եթե չասենք՝ ընդհանրապես ձախողում նավթադոլարային «առևտրականի» համար։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում բռնազավթված հայկական հողերում կառուցվել է երկու օդանավակայան, որոնցից մեկը՝ Վարանդայինը, ունակ է ընդունելու ծանր ինքնաթիռներ։ Ստացվում է, որ 41 ընտանիքով մեկ գյուղի համար կառուցվել է երկու օդանավակայան, ինչը անիմաստ է, եթե գոըծընթացը չդիտարկենք այլ անկյունից։ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցսխից բռնազավթված հայկական շրջանները նպատակ ունի ոչ թե արագ վերաբնակեցնելու, այլ դարձնելու ռազմականացված գոտիներ՝ Հայաստանի և Իրանի դեմ գործողությունների հեռագնա նպատակով՝ ընդ որում, այդ տարածքներ ներգրավելով արտատարածաշրջանային ուժերին։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի, և իբր խաղաղության դարաշրջանի մասին հավաստիացումները սին ու վտանգավոր պատրանքներ են, իսկ Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքի ձևավորումն ու գործարկումը կենսական անհրաժեշտություն", - ասված է նրա գրառման մեջ։