Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. - «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. - «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 12.02.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում: Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: