Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. "Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա (ՎՈՒԱՄ) դաշինքն է ողջ կազմով բոյկոտել Մոսկվայի մայիսի 9-ի միջոցառումները: Եթե Ուկրաինայի բոյկոտը հենց միայն պատերազմով կարող է հիմնավորվել, ապա մնացածներինը՝ քաղաքական մանևր է, որն ավելի լայն ընդգրկմամբ ռազմաքաղաքական իրավիճակը շիկացնելու նախադրյալներ է ստեղծում: Ի դեպ, ես նաև տեղեկություն չունեմ, արդյոք Պուտինն այդ երկրների ղեկավարներին մասնակցելու հրավեր ուղարկել է ու մերժվել, թե ոչ: Եթե չի հրավիրել, ապա դա էլ մտորելու առանձին թեմա է",- գրել է Մելիքյանը: