ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին դարձյալ կանչել են Քննչական կամիտե: Այս մասին նախկին նախագահի որդին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, փետրվարի 5-ին Քոչարյանը տեղեկացրեց, որ իրեն ու Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտե են հրավիրել՝ սեպտեմբերի 22-ից իր դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել: